«ԳՈՅ» թատրոնը փակվում է: Այս մասին իր Facebook-յան էջում ահազանգել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: «Մշակույթի, գիտության, կրթության, ազգայինի, իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է: «ԳՈՅ» թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն, կայացած թատերախումբ, ուրույն ձեռագիր, միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ ունի։ Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է՝ իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ, ինքնատիպ, ոչ մեկի չնմանվող, թատրոնի համար ապրող, թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ»,-գրել է Տիգրան Ներսիսյանը՝ կոչ անելով լինել «ԳՈՅ» թատրոնի կողքին: Նշենք, որ «ԳՈՅ» թատրոնը ստեղծվել է 1988 թվականին՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
«ԳՈՅ» թատրոնը փակվում է. Տիգրան Ներսիսյանն ահազանգում է
20 марта 202320 мар 2023
1
~1 мин