Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
«Սկզբում չստացվեց կապ հաստատել Հենրիխի հետ, հետո, հետաքրքրվեցի նրա մասին «Շախտյորի» իր նախկին խաղընկերներից, հետո տարբեր աղբյուրներից ինձ ասացին, որ Մխիթարյանը չի ուզում վերանայել և հավատարիմ է մնալու իր որոշմանը՝ ավարտել ելույթներն ազգային հավաքականում»,- պարզաբանել է Պետրակովը։
Նա մանրամասնել է, որ խնդրել է նաև իր օգնականին՝ Ռոման Բերեզովսկուն, որը Հենրիխի հետ խաղացել է երկար տարիներ, կապվել նրա հետ և փորձել հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն նույնպես ասել է, որ կայացրել է իր որոշումը և չի պատրաստվում վերափոխել այն։
«Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է հարգենք Մխիթարյանի որոշումը, որովհետև նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է, շատ բարեխիղճ։ Անձամբ չեմ ճանաչում Հենրիխին, սակայն բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ նա