Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, կմասնակցեն 5 մարզիկով։ Այս մասին Եվրոպայի առաջնության հետհաշվարկի արարողակարգի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով մանրամասներ։ «Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Մարտի վերջին 3 օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պիտի դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիա։ Եթե այդ գրանցումը կատարեն և գումարը փոխանցեն, դա կլինի վերջնական հայտ և Ադրբեջանի հավաքականը, այո՛, կմասնակցի այդ առաջնությանը»,- ասաց Գիլոյանը։ ԿԳՄՍ փոխնախարարն ուրախությամբ հայտնեց, որ Երևանը դառնում է նման խոշոր միջոցառման ընդունող երկիր, և դա պատվաբեր է յուրաքանչյուր հայի համար՝ հզորների հետ հավասար նման միջոցառում անցկացնել։ «Առաջնության կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են՝ առանց գրաֆիկի խախտման։ Ֆանտաստիկ բացման արարողություն ենք ունենալու, այնպիսին է լինելու, որ նույնիսկ ծանրամարտի աշխարհի առաջնությունների ժամանակ չի եղել։ Ամեն ինչ անելո
Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, կմասնակցեն 5 մարզիկով․ ԿԳՄՍ փոխնախարար
17 марта 202317 мар 2023
2
1 мин