4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, երեքշաբթի ավելի վաղ նույն տարածքում գրանցվել էին 4,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ, հայտնում է РИА Новости - ին։
«4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Քահրամանմարաշի Չաղլայանչերիտ շրջանում», - հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD):
Երկրաշարժի օջախը գտնվել է 5,3 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: