Найти тему
Հայաստանն այսօր

ԱՄՆ պետդեպարտամենտը Իրանին մեղադրել է Հարավային Կովկասում «չարամիտ գործունեության» մեջ

Իրանը երկար ժամանակ չարամիտ գործողություններով է զբաղվում Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը սպառնում է իր հարևաններին և՛ մոտ, և՛ հեռու, ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Ադրբեջանի սահմանին իրանական ինքնաթիռի հետ կապված վերջին միջադեպը։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում այս բնույթի լարվածությանը: Մեր մոտեցումը եղել է ներդրումներ կատարել Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր համագործակցության մեջ, որպեսզի Հարավային Կովկասում կայունություն հաստատվի և տարածաշրջանում ավելի քիչ հակամարտություններ լինեն»,- ասել է Փրայսը:

Մարտի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն հայտարարել էին, որ իրանական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել երկու երկրների պետական ​​սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ պետական ​​սահմանի վրայով՝ առանց ադրբեջանական կողմին նախնական ծանուցման։ Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա էին հանձնել։

Իրանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտնել էր, որ ինքնաթիռը չի հատել Ադրբեջանի սահմանները։ «Ինքնաթիռը եղել է հանրապետության օդային տարածքում, թռիչքն իրականացվել է Ադրբեջանի սահմանից պատշաճ հեռավորության վրա։ Նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են Իրանի սահմանամերձ շրջանների և երկրի տարածքում մոնիթորինգի շրջանակներում»,- ասել էր Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում