ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը, հայտնում է տեսչական մարմինը։ Տեսչական մարմնից մանրամասնում են, որ մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ընկերության կողմից նշված հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում՝ մինչև հայտնաբերված խախտումների
Ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու»-ի գործունեությունը․ տեսչական մարմին
14 марта 202314 мар 2023
1 мин