Ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ: «Դա խնդիր է, եթե դուք չեք պատրաստվում պատժամիջոցներ սահմանել ահաբեկչական պետության դեմ՝ նրա բռնապետի գլխավորությամբ, քանի որ նա Եվրոպային նավթ է վաճառում կամ Իսրայելի բազաներ ունի Իրանի դեմ», - գրել է նա Twitter-ում: Երաժիշտն ընդգծել է, որ դա Ալիևին վստահություն է հաղորդում էթնիկ զտումների իր ծրագիրը կյանքի կոչելու հարցում։ «Այդ դեպքում Հայաստանին զենք տվեք, ինչպես Ուկրաինային», - եզրափակել է երաժիշտը: Հիշեցնենք, որ Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն մարտի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով: «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ
«Հայաստանին զենք տվեք, ինչպես Ուկրաինային». Թանկյանը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը
11 марта 202311 мар 2023
6
~1 мин