Վրաստանի ՆԳՆ ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիան ցրելու համար: Ինչպես գրում է Новости-Грузия-ն, Թբիլիսիում իրավիճակը թեժացել է կեսգիշերից մեկ ժամ առաջ. ցուցարարների մի մասը սկսել է շրջափակել խորհրդարանի շենքը: Առանձին խմբեր սկսեցին կոտրել ապակիները և թուլացնել ցանկապատերը։ Դրանից հետո ջրցան մեքենաներով հատուկջոկատայինները սկսել են իջնել խորհրդարանի շենքի երկայնքով և միաժամանակ Ազատության հրապարակից անցել Ռուսթավելի պողոտայով, գրում է պարբերականը: Նշվում է, որ ականատեսները հայտնում են ակցիայի մասնակիցների շրջանում տուժածների մեծ թվի մասին, հաղորդվում է նաև ձերբակալությունների մասին: Ինչպես հաղորդում է РБК-ն, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, հատուկ նշանակության ուժերը ցուցարարներին դուրս են մղել Թբիլիսիի խորհրդարանի դիմացի հրապարակից: Գործի են դրվել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, մարդիկ փախել են մոտակա փողոցներով, գրում է պարբերականը։ Նշվում է, որ ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառում
Հատուկջոկատայինները ցրել են Թբիլիսիում խորհրդարանի շենքը շրջափակած ցուցարարներին
9 марта 20239 мар 2023
1
1 мин