Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա հետ կապված Armenia Today-ը շրջել է Երևանում և հետաքրքվել, թե ինչ նվեր չեն սիրում ստանալ, ամենացանկալի նվերները որոնք են, ինչպես են գնահատում կանանց կարգավիճակը հայ հասարուկությունում, արդյո՞ք Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանված են և ինչ իրավունքներ են խախտվում ամենից հաճախ: «Ներդաշնակություն, կանացի երջանկություն, իսկ նյութապես ոչինչ ստանալ չէի ուզի»,- նշեց կանանցից մեկը: Հարցված քաղաքացիներից մեկն էլ կարծում է, որ մարտի 8-ը նվերի օր չէ, այլ կանանց գնահատելու օրն է: «Մարտի 8-ի կապակցությամբ ցանկալի նվեր չունեմ, իմ կարծքիով նվերի օր չէ, կանանց գնահատելու օրն է, աշխատող կանանց օրն է: Կանանց դերը հայ հասարակությունում շատ կարևոր է, բայց չեմ կարծում, որ բոլորն են ընդունում: Հատկապես այս օրերին լսում ես կանանց գեղեցկության մասին, բայց տոնը իհարկե կանանց՝ աշխատանքային շուկա մտնելու մասին է, ոչ թե գեղեցիկ լինելու մասին»: Խոսելով կանանց իրավունքների մասին, հարցված տղամարդկանցից մեկն ընդգծեց. «Մեր կոլեկտիվում շատ հարգում ենք կանանց, բայց ընդհանուր աշխատա
«Հայ կանայք ուժեղ են և պաշտպանության կարիք չունեն». Երևանի բնակիչները գնահատել են մարտի 8-ը
8 марта 20238 мар 2023
1 мин