Ադրբեջանը փոխանցել է` կա՛մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ լինելու են կոշտ քայլեր: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի ղեկավարի խոսքով՝ ստեղծված իրավիճակի հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպումների օրակարգում չորս հարց էր՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում: «Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ
Ադրբեջանը փոխանցել է` կա՛մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ լինելու են կոշտ քայլեր. ԱՀ նախագահ
6 марта 20236 мар 2023
8
2 мин