Ասկերանում 39-ամյա արցախցին նռնակի պայթեցմամբ ինքնասպան է եղել, հայտնում է ԱՀ քննչական կոմիտե։
Ըստ հաղորդագրության՝ մարտի 3-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի առանձնատներից մեկում 1984թ ծնված, նույն համայնքի ժամանակավոր բնակիչ Վ. Ա.-ի կողմից ապօրինի պահվող մարտական նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն գործելու դեպք է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը։ Նշանակվել են փորձաքննություններ։