ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին՝ նախազգուշացնելով ներդրումներ չկատարել սոցցանցերում, նաև կասկածելի կայքերում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խարդախության հեղինակները շարունակում են ՀՀ քաղաքացիներին «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու և «գազի վաճառքով» զբաղվելու դիմաց մեծ եկամուտներ ստանալու վերաբերյալ առաջարկներ անել: «Խարդախության հեղինակները փոխել են իրենց մարտավարությունը և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար, այս դեպքում որպես նախագծի հովանավորներ, հիշատակում են պետական պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, նախագահի և Ազգային ժողովի նախագահի անունները»-նշվում է ԱԱԾ-ում: ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատա
ԱԱԾ-ն նախազգուշացրել է չկատարել ներդրումներ սոցցանցերում ու կասկածելի կայքերում
2 марта 20232 мар 2023
~1 мин