Найти в Дзене
Հայաստանն այսօր

Քննիչ հանձնաժողովը կլսի ԳՇ նախկին պետերին, ՊՆ նախարարներին. «Ժողովուրդ»

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին լսելուց հետո հանձնաժողով հրավիրել ԳՇ նախկին պետերին, նաև Պաշտպանության նախկին նախարարներին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Իսկ թե, մասնավորապես, ինչպե՞ս պետք է լուծել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ կանչելու հարցը, թերթը գրել է. «Մեր տեղեկություններով՝ որոշվել է, որ հանձնաժողովը կգնա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալ», թեև քննիչը արգելանք է դրել նրա բոլոր տեսակցությունների վրա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում