Հայկական շուկա է դուրս եկել նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Այնտեղ հստակեցրել են, որ ավիաընկերությունը մարտի 11-ին Airbus A321 - 200 ինքնաթիռով իրականացրել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով առաջին չվերթը։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան: «Հայկական ավիաուղիները» մարտի 13-ից կիրականացնի նաև Երևան-Սոչի - Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) չվերթերը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
«Հայկական ավիաուղիներ» նոր ավիափոխադրողն առաջին չվերթն է կատարել
13 марта 202313 мар 2023
54
~1 мин