Երևանում կեղծ լիազորագրերի օգտագործմամբ կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն, հայտնել են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ մի խումբ անձանց կողմից ստեղծված հանցավոր կազմակերպության միջոցով։ Խմբի կազմում ներգրավված են Հ.Մ.-ն, Երևանում անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող Տ.Վ.-ն, փաստաբան Ա.Ղ.-ն։ «2022 թվականի սեպտեմբերի 1-ին կեղծ լիազորագրի հիման վրա կնքված պայմանագրով Ս.Ա.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվել է Հ.Մ.-ին: Վերջինս նշված անշարժ գույքը 384 մլն 655 հազար դրամով վաճառել է Ա.Դ.-ին, իսկ Ա.Ղ.-ին՝ որպես մասնաբաժին տվել է 40 000 դոլար: Այնուհետև Ա.Ղ.-ն Հ.Մ.-ին առաջարկել է մեկ այլ կեղծ լիազորագիր պատրաստել և օտարել գույք, որի սեփականատերը մահացած է։ Արդյունքում՝ այդ գույքը Հ.Մ.-ն 40 մլն 450 հազար դրամով օտարել է Ա.Ա.-ին: Գործարքից հետո ստացած գումարից 31 000 դոլարը որպես մասնաբաժին առձեռն փոխանցել է Ա.Ղ.-ին»,- ասված է ՔԿ հրապարակման մեջ։ 2024-ի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը հանր
Երևանում կեղծ լիազորագրերով 18 անշարժ գույք են հափշտակել
23 декабря 202423 дек 2024
1
1 мин