Եղանակային պայմանների՝ շատ ցածր տեսանելիության և խիտ մառախուղի պատճառով դեկտեմբերի 13-ի գիշերվանից Երևան ժամանող չեղարկված և ուշացած չվերթեր կան, Armenia Today-ին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։ Նա տեղեկացրել է, որ 4 չվերթ է չեղարկվել։ «Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող երկու չվերթ, որոնք վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ Մոսկվայից ժամանող մեկ չվերթ վայրէջք է կատարել Մախաչկալայի, Մոսկվայից ժամանող մեկ այլ չվերթ՝ Նիժնի Նովգորոդի օդանավակայանում»,- հավելել է նա։ Մողրովյանը նշել է, որ ուշացումով 5 չվերթի ժամանման են սպասում։ «Ուշացումով սպասում ենք Մոսկվայից ժամանող 4 չվերթի և մեկ չվերթի՝ Մինվոդիից»,- եզրափակել է նա։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Եղանակի պատճառով Երևան ժամանող չվերթեր են չեղարկվել, կան ուշացումներ
13 декабря 202413 дек 2024
1
~1 мин