Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց վերաբացել ծրագիրը, որով Արցախից բռնի տեղահանվածները Տավուշի մարզի Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու համար կարող են հիփոթեքային վարկ ստանալ։ Գործադիրը ծրագրի մեկնարկը տվել էր 2024 թվականի հունիսի 27-ին։ Դեկտեմբերին ծրագիրը վերաբացվում է, քանի որ հայտերի ընդունման սահմանաչափի պատճառով այլ շահառուներ չեն կարողացել օգտվել ծրագրից։ «Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել է շուրջ 1976 շահառուի հայտ, որից 1758-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է, և վարկը տրամադրվել է։ Ընդ որում՝ օգոստոսի 1-ի դրությամբ՝ ՄՍԾ կողմից հաստատված և գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից հավաքագրված հայտերի թիվը գերազանցում էր սահմանաչափը՝ 2000-ը, ինչի կապակցությամբ նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցվել էր ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Արդյունքում՝ շահառուները չեն կարողացել օգտվել Տավուշի
Կառավարությունը վերաբացեց Արցախից բռնի տեղահանվածներին հիփոթեքային վարկ տրամադրելու ծրագիրը
12 декабря 202412 дек 2024
1
1 мин