Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում, հայտնել են ԿԳՄՍՆ-ից։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման փուլում նա վաստակել էր 14,000 միավոր: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում
24 марта 202524 мар 2025
~1 мин