Найти в Дзене
Armenia Today

Ադրբեջանական ԶՈւ-ն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել #Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են #ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում