Թուրքիան հետաքննություն է անցկացնում Սև ծովում կուտակվող ականների կապակցությամբ, քանի դեռ չգիտի դրանց ճշգրիտ թիվը, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է РИА Новости-ն:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Թուրքիան լավ հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, և որ երկու երկրներն էլ վստահում են Թուրքիային:
«Սև ծովում ռուսական արտադրության ականներ են, բայց մենք չգիտենք, թե որ երկիրն է դրանք թողել ծովում, մենք չենք կարող դրանք նույնականացնել։ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Սև ծովում մոտ 400 ական կա, գաղտնիք է։ Մենք չգիտենք ճշգրիտ թիվը», – ասել է Աքարը՝ հավելելով, որ Թուրքիան կապի մեջ է բուլղարական և ռումինական իշխանությունների հետ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Թուրքիան դեռ չգիտի Սև ծովում գտնվող ականների ճշգրիտ թիվը. Թուրքիայի ՊՆ
Около минуты
3 прочтения
10 апреля 2022