Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որն արդեն պատիժ է կրում սեռական հանցագործությունների համար, ևս 16 տարվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարության գործով։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Դատավճիռը կայացվել է փետրվարի 23-ի առավոտյան՝ Լոս Անջելեսում։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել սեռական հանցագործությունների երեք հոդվածներով: Բոլոր մեղադրանքներն առնչվում են մոդելի բռնաբարության հետ։ Նա հայտարարել է, որ պրոդյուսերն իրեն բռնաբարել է հյուրանոցում՝ 2013 թվականին կայացած Los Angeles Italia Film Festival փառատոնից հետո։ «Ազատազրկման բավարար ժամանակ չկա, որը կփոխհատուցի այս վնասը: Հուսով եմ, որ նրան կտաք առավելագույն ժամկետ։ Ինձ համար դժվար է այստեղ լինել: Արդեն 10 տարի է անցել, բայց բռնաբարության հետևանքները դեռ թարմ են, և դժվար է այդ մասին խոսել: Նրա եսասիրական, նողկալի արարքները մեծ ազդեցություն ունեցան իմ և իմ կյանքի վրա: Այն, ինչ նա արեց ինձ հետ, սարսափելի էր»,- դատարանում ասել է մոդելը։ Մինչ դատավճիռը կայացնելը, Վայնշտեյնը դիմել է դատավորին։ Նա պնդել է, որ մեղավոր չէ։ «
Հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը բռնաբարության գործով դատապարտվել է ևս 16 տարվա ազատազրկման
24 февраля 202324 фев 2023
4
1 мин