Ես գիտեմ, որ ճնշում կա Արցախում իմ գտնվելու հետ կապված, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ հեռանա, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի։ Այս մասին այսօր կայացած Արցախի կառավարության նիստում հայտարարել է Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ իր հիմնադրած «Մենք ենք, մեր սարերը» հիմնադրամն ու գործակալությունը բավականին ծրագրեր է իրականացրել և համագործակցության օրինակ է դարձել պետական և մասնավոր հատվածների, Հայաստանի, Սփյուռքի, հայկական և ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջև: Վարդանյանը բացատրել է, թե ինչու է հրաժարական տվել Արցախի պետնախարարի պաշտոնից։ «Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից: Երկրորդը, վստահ եմ, որ մենք շատ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր գործ ենք արել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ծանր ճգնաժամի պայմաններում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 2-ը, առանց հոսանքի և գազի, ցույց տալ
Ես ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. Ռուբեն Վարդանյան
24 февраля 202324 фев 2023
15
3 мин