Ֆրանսիայում՝ Սեն-Ժան-դե-Լուզ քաղաքում, կաթոլիկ դպրոցի 16-ամյա աշակերտը դանակով հարձակվել է իր ուսուցչի վրա։ Այս մասին տեղեկացնում է tellerreport.com-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել իսպաներենի դասաժամի ժամանակ։ Դեռահասը տասներորդ դասարանի աշակերտ է։ Նա կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 16-ամյա աշակերտը ուսապարկով դանակ է տարել դասի։ Հարձակման ստույգ պատճառները դեռ պարզված չեն, սակայն առաջին հարցաքննության ժամանակ տղան ասել է, որ «լսել է ձայներ, որոնք նրան ասում էին սպանել ուսուցչին»։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ֆրանսիայում կաթոլիկ դպրոցի 16-ամյա աշակերտը դանակով հարձակվել է իր ուսուցչի վրա
22 февраля 202322 фев 2023
1
~1 мин