Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարությունում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
22 февраля 202322 фев 2023
1
~1 мин