Փետրվարի 20-ին Ազգային գրադարանի Թամանյանական մեծ ցուցասրահում տեղի կունենա «Մեր նվիրատուները» խորագրով գրքային ցուցահանդեսի բացում։ Միջոցառումը կազմակերպվում է Գիրք նվիրելու օրվա առթիվ:
Կներկայացվեն 2022թ. ընթացքում գրադարանին կատարված գրքային մեծ նվիրատվություններից մի քանիսը։ Նշվում է, որ անցյալ տարի գրադարանը նվիրատվության ճանապարհով ավելի քան 630 կրթական և մշակության կազմակերպություններից, հրատարակչություններից և անհատներից շուրջ 4462 անուն գրականություն է նվեր ստացել։ Ծրագրվում է ցուցադրել «Փեն Հայաստան» կազմակերպության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, ինչպես նաև մի շարք անհատ նվիրատուների կողմից (Ավո Հովհաննիսյան, Արծվի Բախչինյան, Գևորգ Յազիչյան, Երջանիկ Գևորգյան, Երվանդ Տեր-Մինասյան, Պարույր Հայրիկյան, Ֆելիքս Բախչինյան) նվիրաբերված գրականության նմուշները։
Փետրվարի 19-ն Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ 1869 թվականի հենց այս օրն է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ և գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը: Այս տոնը Հայաստանում հիմնադրվել է 2008 թվականին՝ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ: