Найти тему
Հայաստանն այսօր

Տիգրան Արզաքանցյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահների մեքենաներն ստուգվում են «էկոակտիվիստների» կողմից

«Էկոակտիվիստ» ներկայացած ադրբեջանցիներն սկսել են ստուգել ռուս խաղաղապահների մեքենաները, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

«Էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցի սրիկաներն արդեն սկսել են ստուգել ռուս խաղապահների մեքենաները՝ փորձելով արգելել Արցախ որևէ մարդասիրական օգնության անուղղակի տեղափոխումը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր ռուս գործընկերներին կարգի հրավիրել այդ տականքներին և իրականացնել պայմանագրով ստանձնած պարտականությունները»,- գրել է Արզաքանցյանը։

Ըստ Արզաքանցյանի՝ իշխանությունները պետք է ռուս խաղաղապահների ղեկավարությունից պահանջեն բացառել նման միջադեպերը։ «Ոչ ոք իրավունք չունի զննել ռուս խաղաղապահների, հատկապես՝ կեղծ ակտիվիստների մեքենաները»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում