Ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 00։00-ից սկսած ադրբեջանական վերահսկողության տակ անցած #Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետեր կտեղադրի։
Այս մասին «Հանրային» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար #Արմեն Գրիգորյանը։ «Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմն իր հերթին մաքսային և սահմանային վերահսկողություն իրականացնող կետեր կտեղադրի։ Բայց քանի որ այսօր հայտարարվեց, որ պատրաստ է #Կապան-Տաթև ճանապարհը, կարելի է ասել, որ անվտանգ այլընտրանքային ճանապարհ ունենք։ Այն պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ ցանկացած ավտոմեքենայի համար։ #Կապան-Երևան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված ճանապարհներից լավագույնն է»,-նշել է ԱԽ քարտուղար։ Նա հայտնել է, որ դեպի #Շուռնուխ, #Որոտան համայնքներ տանող ճանապարհները ևս բարեկարգվում են։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ադրբեջանական կողմն այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ կտեղադրի. ԱԽ քարտուղար
11 ноября 202111 ноя 2021
31
~1 мин