Найти в Дзене
Armenia Today

Կառուցել է «Հավերժների այգի»` ի պատիվ իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների

#«Թովմասյան» միջազգային հիմնադրամը կառուցել է #«Հավերժների այգի»` ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև պատերազմների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ Այգին գտնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի և Սուրբ խաչի հարևանությամբ: Այսօր «Հավերժների այգում» տեղի է ունեցել ծառատունկի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։

Ծառատունկին մասնակցել են հյուրեր՝ պետական և դիվանագիտական կառույցներից, մշակույթի և արվեստի, կրթության, սպորտի ոլորտներից: Գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 անվանի գործիչների անուններով ծառեր են տնկվել թե՛ անձամբ նրանց ձեռքով, թե՛ ժառանգների և թե՛ նրանց անվան հետ առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։ Ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:

#ԿԳՄՍՆ ներկայացուցիչը տնկել է Մեսրոպ Մաշտոցի անվանական ծառը: «Անչափ ոգևորիչ է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների անվանական այգի ունենալու գաղափարը: Պատիվ ունեցա ԿԳՄՍ նախարարության անունից տնկելու Մեսրոպ Մաշտոցի անվանական ծառը և հույս ունեմ՝ այն նույնքան ամուր կլինի, որքան Մաշտոցի գործն է: Մաղթում եմ, որ գործընթացը շարունակական լինի նաև ՀՀ այլ վայրերում»,- ասել է Գոհար Մամիկոնյանը:

#Ծառատունկի առաջին փուլին մասնակցել են նաև պատերազմում զոհված զինվորների ծնողներ: Նախատեսվում է նաև ծառատունկի երկրորդ փուլ: Նշենք, որ այգին մշտապես խնամվելու է այգեպանների, բուսաբանների կողմից և լինելու է վերահսկողության ներքո:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում