Найти в Дзене
Armenia Today

«Տարբեր ոստիկանական ուժեր են գտնվում Գորիսում». փոխքաղաքապետն ահազանգեր է ստացել

Ամենակարևորը տրամադրվածությունն ու հաղթանակի ձգտումն է: Տեսնելով մարդկանց տրամադրվածությունը՝ համոզված եմ, որ հաղթանակն առջևում է: Ես հուսով եմ, որ մեր համայնքի բնակիչները  ըստ արժանվույն կգտնահատեն մեր համայնքում 2017-ից մինչև օրս Առուշ Առուշանյանի կառավարաման ժամանակ տեղի ունեցող գործընթացները: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է Գորիսի ավագանու թեկնածու, Գորիսի  փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: «Երեկվանից իշխանական մամուլով  իմ և Առուշ Առուշանյանի անձի հետ կապված  հրապարակվեց մի տեղեկություն, թե, իբրև, ես ցուցմունք եմ տվել Առուշ Առուշանյանի դեմ: Նման բան պարզապես չի կարող լինել: Թող չերազեն անգամ, որ նման բան կարող էր լինել»,-ասաց նա՝ նշելով, որ հրապարակված տեղեկությունների հարցով դատական գործընթաց են սկսելու: «Նաև տեղեկություն տարածվեց, որ Առուշանյանը, իբրև թե, համաձայնության է գնացել իշխանության հետ ու իր ազատության դիմաց պատրաստ է հրաժարվել Գորիսի համայնքապետի պաշտոնից: Դա ևս բացարձակ ապատեղեկատվություն է»,-ասաց նա: Նա հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ  տեղամասերից ահազանգեր են ստացել: «Հրահրում են այլ քայլերի դիմել: Բացի այդ, տարբեր ոստիկանական ուժեր են գտնվում Գորիսում: Ուզում են Գորիսում վախի մթնոլորտ ստեղծել, բայց գորիսեցին վախեցող տեսակ չէ»,-ասաց նա՝ կոչ անելով չգնալ սադրանքների: Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Հիշեցնենք նաև, որ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն օրերս 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:  Իսկ Գորիսի համայնքապետի թեկնածու, այժմ Գորիսի քաղաքապետ հանդիսացող Առուշ Առուշանյանը շարունակում է կալանքի տակ մնալ: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու մեջ, նա կալանքի տակ է հուլիսի 16-ից: Նշենք, որ Առուշանյանը մասնակցում է Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ՏԻՄ #Գորիս