Найти в Дзене
Armenia Today

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր նախատեսվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: Այս մասին այսօր  լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Պուտին-փաշինյան #Հանդիպում