Найти в Дзене
Armenia Today

ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղարն ՝ #Արմեն Գրիգորյանն, ընդունել է Իրանի դեսպան #Աբբաս Բադախշան Զոհուրիին: Անվտանգության խորհրդի գրասենյակից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:
Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգիստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ #հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում:
Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր և բարեկամ Հայաստանի հետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայ

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում