Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է հօգուտ Հայաստանի լրտեսության փաստը: Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը՝ վկայակոչելով Պետական անվտանգության ծառայության՝ շաբաթ օրը տարածած հաղորդագրությունը: «Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի, 1970 թ. ծնված Զաքիև Այդին Զեքիօղլուն, ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության և պաշտպանության, աջակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելիս: Նա նաև հանձնարարություն է ստացել համոզելու այլ անձանց համագործակցելու հայկական հատուկ ծառայությունների հետ»,- հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից: Հաղորդվում է, որ Զաքիևը քրեական պատասխանատվության է ենթարկվել 274 հոդվածի (պետական դավաճանություն) և Ադրբեջանի քրեական օրենսգրքի հատկանիշներով և ձերբակալվել է դատարանի որոշմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում