2021 թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանգամանալից քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին և մտահոգված են զինված միջադեպերի հաճախակիացմամբ և աշխարհագրական ընդլայնմամբ:
Ընդգծվել է, որ ստեղծված լարվածությունը բացասաբար է ազդում Հայաստանի անվտանգության և կազմակերպության պատասխանատվության գոտում ընդհանուր առմամբ, և բարդացնում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի խաղաղ պայմանավորվածությունների կատարումը: «Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը, որոնց մասին դուք խոսում եք, վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։ Եթե խոսենք խնդր