Найти тему
Armenia Today

Սևանա լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։

««Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը»,-նշվում է հաղորագրության մեջ»։

#սևանա լիճ #ձկնագողություն