Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարն, իր հերթին, շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել Հայաստանում հետագա առաքելության ընթացքում:
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ պաշտոնավարման ընթացքում հայռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար: ՀՀ պաշտպանության նախարարն, իր հերթին, շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանու