Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով իր գրառումը վերնագրել է «Չկա աղմուկ առանց բարիքի»: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ աղմուկի շնորհիվ մի երիտասարդ գնացել է Վրեժի մոտ ու աշխատանքի ընդունվել։ Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս»,-գրել է նա։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Վահան Քերոբյան