Ադրբեջանից բոլոր հայ ռազմագերիների հայրենադարձության հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուս խաղաղապահների առաջնահերթություններից է:
Այս մասին այսօր Արմավիր քաղաքում «Ռուսական կենտրոնի» բացումից հետո լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս խնդրի լուծման աշխատանքները շարունակվում են։ Մեր դիրքորոշումն այս հարցում հայտնի է. մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիների փոխանակումը պետք է իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ամեն դեպքում, մենք կփորձենք այդ հարցը լուծել ցանկացած հնարավոր տարբերակով։ Կրկնեմ՝ այս հարցը մեր հիմնական առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ աշխատանքները, անշուշտ, կշարունակվեն», – ընդգծել է Սերգեյ Կոպիրկինը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Արմավիր քաղաքում «Ռուսական կենտրոն» #Սերգեյ Կոպիրկին