Найти тему
Armenia Today

Հայ ռազմագերիների դատավարություններն առանցքային երաշխիքների խախտմամբ են ընթանում. Սիրանուշ Սահակյան

Դատավարությունները, որոնք իրականացվում են Բաքվում, դրանք բեմականացված են և դրանց հիմնական սպառողը միջազգային հանրությունն է՝ քաղաքական պատճառներով:  

Այս մասին ռազմագերիների հարցով քննարկմանն ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Այդ տավարությունները, իհարկե, որոշակի անորոշություն, անհանգստություն են պատճառում հայերին, ու այս առումով տեղավորվում են հակահայկական քաղաքականության մեջ, բայց դրանք հիմնականում միտված են ադրբեջանական թեզերը հիմնավորելուն»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի կարծիքով՝ այդ դատավարությունների արդյունքները չեն կարող իրավական ուժ ունենալ, քանի որ դրանք ընթանում են առանցքային երաշխիքների խախտմամբ։

Կարծում եմ՝ ռազմական գործեր քննող ծանր հանցագործություններ դատարանը Բաքվի այդ քաղաքականության պայամններում երբեք չի կարող անկախ գործել հայ ռազմագերիների առնչությամբ և ոչ էլ կարող են անաչառ լինել», -նշեց է Սիրանուշ Սահակյանը: Մանրամասները՝ տեսանյութում.

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Դատավարություններ #Ռազմագերիներ #Սիրանուշ Սահակյան