Սոչիում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել է մոտ 30 տուն, սակայն մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում . այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Բենիամին Կոնդրատևը՝ Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման հանձնաժողովի նիստի ավարտից հետ. հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Սև ծովի ափին փոթորկի նախազգուշացում կա: Այս պահին ամենաբարդ իրավիճակը Սոչիում է: Գետերը դուրս են եկել ափերից ու ողողել բնակելի շենքերը: <…> Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման», – գրել է նա: Կոնդրատևը շեշտել է, որ անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի, մասնագետները վերականգնում են էլեկտրամատակարարումը: «Այսօր փոթորկի նախազգուշացման պատճառով շատ լողափեր մնում են փակ: Սա նշանակում է, որ լողալը այժմ շատ վտանգավոր է», – ասել է Կոնդրատևը: Նշենք, որ նախօրեին Սոչիում ուժեղ քամու և անձրևաջրերի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ տուժել: Խորոտա և Մացեստա գետերի մակարդակները հասել են կրիտիկական մակարդակի: Տեղի բնակիչներին խնդրել են պատրաստել փաստաթղթեր և առաջին անհրաժեշտու
Սոչիում գետերը վարարել են ջրհեղեղի պատճառով. բնակիչներին պատրաստել են տարհանման.
5 июля 20215 июл 2021
4
1 мин