Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Սնանկության դատարանը Առաքել Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի և  նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:   Նշենք, որ մայիսի 25-ին «Ամերիաբանկ»-ը դիմել էր սնանկության դատարան Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով: Նկատի ունենալով, որ Մովսիսյանը բացակայում է իր բնակության վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտել է, որ նրա և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում: Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը,  2004-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 27 ընտրատարածքից։  Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Առաքել Մովսիսյան #Հետախուզում #Սնանկության դատարան

Հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի և  նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:  

Նշենք, որ մայիսի 25-ին «Ամերիաբանկ»-ը դիմել էր սնանկության դատարան Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով:

Նկատի ունենալով, որ Մովսիսյանը բացակայում է իր բնակության վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտել է, որ նրա և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը,  2004-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 27 ընտրատարածքից։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Առաքել Մովսիսյան #Հետախուզում #Սնանկության դատարան