Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ամառվա այս շրջանում, երբ բնակչությունը մեծ քանակությամբ մրգային պահածոներ է պատրաստում (մուրաբաներ, ջեմեր, հյութեր և այլն) շաքարավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելանում է։ Ինչպես Սուրբ Զատկի շրջանում ձվի արհեստական դեֆիցիտ էին ստեղծում և մարդկանց մոտ արհեստական խուճապ առաջացնում, որ ավելի շատ ձու գնեն, այնպես էլ հիմա շաքարավազը որոշ խոշոր սուպերմարկետներում և խանութներում վաճառվում է սահմանափակումներով, օրինակ՝ առավելագույնը 5 կգ-ով։ Երբ շաքարավազի գնման քանակության վրա սահմանափակումներ են առկա, մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում գնին, չեն նկատում, որ շաքարավազի գինը խանութում հասել է 420 դրամի։ Խաբված գնորդն ինքնագոհ մի քանի կգ շաքարավազը թանկ գնով առնում է և շտապում տուն։ Ակնհայտ է, որ Հայաստանում բավարար քանակությամբ շաքարավազ է առկա, դրամն էլ արժևորվել է վերջին օրերի ընթացքում, սակայն այդ տնտեսական գործոնները չեն ազդում անբարեխիղճ տնտեսվարողների ագահության վրա, նրանք հերթական անգամ խաբում են հայ սպառողներին՝ կուտակ
Շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծում և գները բարձրացնում․ Սուրեն Պարսյան
5 июля 20215 июл 2021
2
1 мин