Օրերս Շուշի էին այցելել Ադրբեջանում հավատարմագրված 46 երկրների դեսպաններ։ Այդ այցելությանը հրաժարվել էին մասնակցել միայն Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները։ Հատկանշական է, որ Շուշի այցելողների թվում էր նաև Հունաստանի դեսպանը։ Ի՞նչ հասկանալ Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչի՝ Շուշի կատարած այցի տակ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մշտապես հայանպաստ հայտարարություններով հանդես եկած պաշտոնական Հունաստանը, որն անգամ իր ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին էր պատերազմի օրերին գործուղել ՀՀ, փոխվել է դիրքորոշումը և սկսել է ավելի մեղմ նայել Թուրքիայի ու Ադրբեջանի կատարած բարբարոսությանը հայերի նկատմամբ։ Հարցի մասին Armenia Today-ը զրուցեց Հայաստանում հունական համայնքի ղեկավար Էդուարդ Պոլատովի հետ։ «Թուրքիայի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները նոր-նոր են վերականգնվել։ Հարաբերությունները հույների ու թուրքերի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ պայթյունավտանգ էին՝ գրեթե պատերազմի շեմին»,- ասաց Պոլատովը՝ հավելելով, որ հենց այդ ժամանակ էլ ադրբեջանական կառավարությո
Հնարավոր է՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպանն ուզեցել է իր աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում Շուշիում․ Պոլատով
13 июля 202113 июл 2021
10
2 мин