«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Դատախազության տարածած հաղորդագրության հիման վրա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել Հայաստանի Հանրապետության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների տնօրեններին, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սահմանել խիստ հսկողություն և խստագույնս հետևողական լինել անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող անտառախախտումների արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ: Իրավախախտողին չհայտնաբերելու դեպքում պատճառի վերաբերյալ ներկայացնել մանրամասն բացատրություն: Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար
Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել «Արփի լիճ» ազգային պարկում ապօրինի ծառահատումների առնչությամբ
30 июня 202130 июн 2021
3
1 мин