Նպատակն ամբողջական հաղթանակ կրելն է։ Մենք վերցրել ենք առաջին խրամատները, որոնցում պետք է ամրանանք ու ամրագրենք ամբողջական հաղթանակը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Դուք կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա ՞ր ենք գնում խորհրդարան։ Ոչ»,-նշեց նա։ Քոչարյանի խոսքով , իշխանությունը վերցնելու հարցն իրենց օրակարգից դուրս չի եկել․ «Սրանք վտանգ ու սպառնալիք են ՀՀ-ի համար և պետք է հեռացվեն»։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում