Найти тему
Armenia Today

Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա կալանք է դրվել

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա կալանք է դրվել։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունավետությունը՝ Աբրահամյանն այլ մանրամասներ չհայտնեց։ «Ընդհամենը կարող եմ ասել, որ 3 գործով, այդ թվում նաև այդ գործով ուսումնասիրությունն ավարտվել է և շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվել ծանոթանալու գործի նյութերին, ուսումնասիրության նյութերին և դրա կապակցությամբ դիրքորոշում արտահայտել, որի ժամկետը լրանալուց հետո արդեն կլուծվի դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու կամ չհարուցելու հարցը»,-նշեց Աբրահամյանը։

րացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Գոռ Աբրահամյան #Վլադիմիր Գասպարյան