Найти тему
Armenia Today

Չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

Բոլորիս համար առաջնային են ազգային շահերը։ Այս մասին ԱԺ- լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց  ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարություններին:  

Նա հորդորեց նախարարի պաշտոնակատարի հրաժարականի հարցն ուղղել  հենց Արա Այվազյանին։

Հիշեցնենք, որ  Այվազյանն իր հրաժարականը մեկնաբանել էր՝ ասելով, որ այդ քայլին է դիմում, «որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ արտաքին գերատեսչությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:

Մհեր Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ինչու են անվերջ լուրեր տարածվում, որոնց համաձայն՝  կա գաղտնի փաստաթուղթ և հավելված։ Պաշտոնյան վստահեցրեց, որ գաղտնի փաստաթուղթ օրակարգում չկա։

«Չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ։ Ինչ քննարկվում է, առավելագույնս հրապարակային է: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել ու վստահեցնել, որ չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրային չքննարկվի, ավելորդ են նման շահարկումները»,- հավաստիացրեց փոխվարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք՝ ըստ շրջանառվող լուրերի,  ՀՀ-ն պատրաստվում է կրկին փաստաթուղթ ստորագրել, որն ունի նաև գաղտնի հավելված։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Մհեր Գրիգորյան #փաստաթուղթ #փոխվարչապետի պաշտոնակատար