Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

ԿԸՀ-ն ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին կոչ է անում խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները

Կենտոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել ընտրական գործընթացի մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:  «Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ, 2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը: Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը», – նշված է ԿԸՀ կոչում։ Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն։ Հունիսի 20-ի արտահերթ ընտրու

Կենտոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել ընտրական գործընթացի մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: 

«Ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ, 2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը», – նշված է ԿԸՀ կոչում։

Այսօրվանից մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն։

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրվել է 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ #Նախընտրական Քարոզարշավ