Найти тему
Armenia Today

Ի՞նչ վիճակ է Գեղարքունիքի սահմանային գոտում․ մարզպետի պարզաբանումը

Սահմանագծի փոփոխությունից հետո Գեղարքունիքում կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում, մեր Զինված ուժերն էլ հետևում է, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից հանկարծ առաջ չգան։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավաստիացնելով, որ ՀՀ պետական սահմանը պահմանվել է։

«Ընդամենը, 1-2 սահմանագիծ կար, որտեղ նստել են իրենք էլ, մերոնք էլ։ Բացարձակ լարվածություն չկա»,- ասաց նա։

Իսկ հարցին, թե բնակիչները կարո՞ղ են հանգիստ լինել, Սանոսյանը պատասխանեց, որ բնակիչները հիմնականում անհանգիստ են լինում տարածվող կեղծ լուրերի հետևանքով։

«Երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը ներկա է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»։

Ինչ վերաբերում է Սոթքի հանքի աշխատանքներին, մարզպետն ասաց, որ հանքն աշխատում է, սակայն կրճատումներ են եղել. «Որոշակի կրճատումներ են եղել՝ մոտ 280 հոգի»։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#գեղարքունիք #Գնել Սանոսյան #Սահման