Շվեդիայում գտնվող Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց՝ տարբեր երկրների ռազմական ծախսերի վերաբերյալ։ SIPRI-ի փորձագետների գնահատմամբ՝ 2020-ին Հայաստանը կրճատել է ռազմական ծախսերը 2,6%-ով այն դեպքում, երբ Ադրբեջանն ավելացրել է դրանք 17 %-ով։ Razm.info-ի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է ներկայացված վերլուծությանը։ «Նախ՝ 2,6 տոկոս նվազման առումով պատկերը դեռ ամբողջական չէ, որովհետև 2020թ․ մեր պետական բյուջեի կատարողականը դեռ հասանելի չէ։ Այսինքն, մենք չենք կարող նայել, թե ընդունված բյուջեից որքանն ենք ծախսել ռազմական բյուջեի վրա։ Միևնույն ժամանակ մենք ունենք նախորդ տարվա փորձը․ իշխանության գալուց հետո այսօրվա իշխանությունը հայտարարում էր, որ ռազմական բյուջեն ավելացնում են, բայց իրականում այդ ավելացումը չնչին թիվ էր։ Իսկ հետո բյուջեի կատարողականով պարզ դարձավ, որ 2019թ․ բյուջեի նախագիծը ներկայացվել է, ընդունվել է, բայց կատարողականով նախատեսվածից ավելի քիչ ենք ծախսել։ Այսինքն, փաստացի, ռազմական բյուջեն
Ռազմական բյուջեի կրճատումը ոչնչով չի կարող արդարացվել․ վերլուծաբա
10 мая 202110 мая 2021
8
2 мин