Найти тему
Հայաստանն այսօր

Լեոնարդո Դի Կապրիոն հերթական սիրավե՞պն է սկսել

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հերթական երեկույթներից մեկին այցելել է նոր ընկերուհու հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

48-ամյա Լեոնարդո Դի Կապրիոյի և երիտասարդ «անծանոթուհու» լուսանկարներն արդեն շրջանառվում են մամուլում։ Նախորդ տարվա դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպում է սկսնակ դերասանուհի, 23-ամյա Վիկտորյա Լամասի հետ։

2022 թվականի օգոստոսին Դի Կապրիոն բաժանվել էր մոդել Կամիլա Մորրոնեից՝ նրա 25-ամյակը լրանալուց անմիջապես հետո։ Մորրոնեի հետ բաժանվելուց հետո Դի Կապրիոյին նկատել էին մոդել Ջիջի Հադիդի և ուկրաինացի 22-ամյա մոդել Մարիա Բերեգովայի հետ։

Հոլիվուդյան աստղը շարունակում է մնալ լավագույն փեսացուների շարքում՝ «կոտրելով» բազմաթիվ սրտեր։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում